կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-23 19:42
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները մեկնում են Լեհաստան

Հայ բռնցքամարտիկները մեկնում են Լեհաստան

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 24-28-ը Լեհաստանի Կելցե քաղաքում համատեղ ուսամնամարզական հավաք և ընկերական մենամարտեր կանցկացնի Լեհաստանի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: