Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պարգևատրեց նախարարության 9 հաշմանդամ աշխատակցի, ովքեր մայիսի 17-19-ին մասնակցել էին «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացվող հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին:
Ընդհանուր առմամբ, հաշմանդամների մարզական փառատոնին մասնակցել են 16 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնք ուժերն են չափել շոու-դաուն, սեղանի թենիս, բասքեթբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում:
ՀՀ ԱԻՆ աշխատակիցները մասնակցություն են ունեցել 4 մարզաձևերում՝ բասքեթբոլ, բազկամարտ, սեղանի թենիս և ծանրամարտ: Նրանք նվաճել են 3 ոսկե մեդալ՝ ծանրամարտ, մեկական ոսկե մեդալներ՝ բազկամարտ, սեղանի թենիս, բասքեթբոլ մարզաձևերում, ինչպես նաև՝ 1 արծաթ և 2 բրոնզ՝ բասքեթբոլ մարզաձևում:
Շնորհավորելով ԱԻ աշխատակիցներին հաղթանակների կապակցությամբ՝ նախարար Դ. Տոնոյանը իր խոսքում կարևորեց հաշմանդամների ակտիվ ներգրավվածությունը մարզական կյանքին՝ որպես նրանց ակտիվ ինտեգրում հասարակությանը: Նա հույս հայտնեց, որ նվաճումները կլինեն շարունակական:
- Դուք մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին և ապացուցում եք, որ ունեք շատ ուժեղ կամային հատկանիշներ, ինչը հպարտության մեծ առիթ է: Մենք տեսանք ձեր եռանդը ոչ միայն աշխատանքում, այլև՝ մարզադաշտում: Նշեմ, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որն էլ ավելի կմեծացնի մեր կարողությունները և կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը, - եզրափակեց Դ. Տոնոյանը:
ԱԻ նախարարի հրամանով՝ նախարարության 9 աշխատակիցները կստանան նաև դրամական պարգևներ: