| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Հանրապետություն փողոցում: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Ժամը 21։15-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվել է, որ տուժածը 1979 թ. ծնված Ա. Պ-ն է: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայքում՝ դանակահարվելու հետևանքով:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 19:30–ին, Հանրապետություն փողոցում վիճաբանության ժամանակ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պազվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ տվյալ անձին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է փորձաքննություն: