|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Yerkir.am-ի տեղեկություններով այսօր ռուսական կողմի միջոցներով Ռուսաստան է տեղափոխվել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատ դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 23-ին Վալերի Պերմյակովը մեղավոր էր ճանաչվել առանձնակի դաժանությամբ կատարած սպանության՝ զուգորդված՝ ավազակությամբ, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու փորձ կատարելու համար և դատապարտվելցմահ ազատազրկման:
Իսկ 2015թ-ի օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար: