կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 17:40
Աշխարհ

Ալիեւին տեղափոխեցին

Ալիեւին տեղափոխեցին
Մեքսիկայում մեծ աղմուկ բարձրացրած Հեյդար Ալիեւի արձանը, որի տեղադրման համար ադրբեջանական կողմը 5 միլիոն դոլար էր ծախսել, վերջապես ապամոնտաժեցին, սակայն թե ուր են տեղափոխելու, հստակ տեղեկատվություն չկա: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը հայտարարել էր, որ Մեխիկոյի ծայրամասում մտադիր են բացել ադրբեջանական մշակութային կենտրոն եւ հենց այտեղ էլ կտեղափոխեն իրենց նախկին նախագահի արձանը: Տեղեկացնենք նաեւ, որ ներկայում Ալիեւի մեկական արձան է տեղադրված Թբիլիսիում, Բուխարեստում, Բելգրադում, Կահիրեում, Կիեւում, ինչպես նաեւ երեքական արձան՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի տարբեր շրջաններում: