Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Կրեմլը չի արձագանքի լրագրող Պոզների հարցին, արդյոք օրինական է Ռուսաստանում հայտարարել սեփական աթեիստական մոտեցումների մասին:Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, «այդ հարցը, հավանաբար, հռետորական հարց է», դա վերաբերում է դատական համակարգին և չի մտնում ՌԴ նախագահի պատասխանատվության շրջանակների մեջ:
Մայիսի 15-ին Պոզները իր կայքում մեկնաբանել է բլոգեր Ռուսլան Սոկոլոբսկու դատական գործը:Նրա մեղավոր են ճանաչել հավատացյալների զգացմունքները ոտնահարելու համար:Պոզները նույնպես հայտարարեց, որ ինքը աթեիստ է, դա չի թաքցնում, և արդյո՞ք ինքը նույնպես խախտում է Քրեական օրենսգիրքը : «Գուցե կաթողիկոս Կիրիլը կասի՞, ոտնահարում ե՞մ արդյոք ես նրա կրոնական զգացմունքները , ասելով, որ Աստված չկա: Գուցե ՌԴ նախագահը կհստակեցնի՞ այդ հարցը, արդյո՞ք ինձ կդատեն»,- հարցրել էր Պոզները: