|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցությունից. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, պարզաբանում է ՏԱՍՍ-ը:
«Նախատեսված էր, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնելու է Շվեյցարիա՝ Դավոսում տնտեսական համաժողովին մասնակցելու համար,- մանրամասնել է նա ու հավելել,- չնայած պաշտոնական հրավերին, նա, սակայն, փոխել է իր ծրագիրը, հետևաբար այս ուղևորությունը չի կայանա»:
Միևնույն ժամանակ, սակայն, Մուսավին չի հստակեցրել Դավոս ուղեւորությունից Զարիֆի հրաժարվելու պատճառները:
Հիշեցնենք՝ հունվարի 21-24-ը Դավոսում տեղի է ունենալու 50-րդ հոբելյանական Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի գործնական ծրագիրը մոտ 400 նստաշրջան է ունենալու, որոնց ժամանակ ելույթ է ունենալու ավելի քան 600 խոսնակ: