կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 09:55
Տնտեսական

ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են (թարմացվող)

ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են (թարմացվող)

ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Կենտրոնական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընտրությունների արդյունքները:

Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, իսկ անհատ ձեռներեց Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, վաճառողուհի Սիրանուշ Աղաջանյանը՝ 48:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին մասնակցել է 1113 մարդ։  Համայնքապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը ստացել է 623, Դալօղլանյան Բաբկենը՝ 141, Դավթյան Աշոտ Սերյոժայի՝ 153, Եփրեմյան Արտյոմ Գագիկի՝ 170։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ընտրացուցակում ընդգրկված 2310 հոգուց ընտրություններին մասնակցել է 1172 մարդ։ Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և  ղեկավարի միակ թեկնածուն՝ ՀՅԴ ներկայացուցիչ Վահագն Ալավերդյանը հաղթել է`ստանալով 1065 ձայն:

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրացուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։  Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Վերջինիս հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչը`Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե: Ղեկավարի մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը, ով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն է, ստացել է 45 քվե: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:

Միևնույն մարզի Քարաձոր համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրանուշ Ռոստոմյանը: Նա ստացել է ընտրությանը մասնակցած 176 ընտրողներից 75-ի աջակցությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Խաչատուր Հովակիմյանը (65 ձայն), իսկ երրորդ տեղում է Վալենտին Սարգսյանը (34 ձայն):

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների ցուցակում ընդգրկված 44 519 հոգուց ընտրություններին մասնակցել է 18 176 մարդ։ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը. նա ստանացել է 8453 քվե: 

Թեկնածուին 4 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում աջակցում էր ԲՀԿ-ն, սակայն այս ընտրություններին, թեկնածուի խոսքով, իրեն որևէ քաղաքական ուժ չի աջակցում:

Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: «Գրիգ Ջիմ» ՍՊԸ տնօրեն Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։

Մարզի Գետարգել գյուղում հաղթել է նախկին ԲՀԿ-ական գյուղապետ Արսեն Կարապետյանը: Ընտրություններին մասնակցել է 658 ընտրողներից 394-ը, որոնցից 201-ը նախապատվությունը տվել է Արսեն Կարապետյանին: Նրա մրցակից Տիգրան Արշակյանն ստացել է ընդամենը 15 ձայն պակաս՝ 186: Անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ:

Հավելենք, որ Արսեն Կարապետյանը ժամանակին եղել է ԲՀԿ-ական, սակայն 2015 թվականի մարտին նա 25 այլ գյուղապետերի հետ կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ընտրցուցակում ընդգրկված 4 585 հոգուց ընտրություններին մասնակցել է 2 361 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանն վերընտրվել է՝ ստանալով 789 ձայն: Նաղաշ Հակոբյանը ստացել է 678 ձայն, Իսպիրյան Մակիչը՝ 389, Սարգսյան Սերոբը՝ 111,  Սաֆարյան Ուրարտուն՝ 198, Սուքիասյան Տիգրանը՝ 156։

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2039 հոգուց ընտրություններին մասնակցել է 797 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է անկուսակցական Արտաշես Մխիթարյանը՝ ստանալով 523 քվե: Բաբիկ Հակոբյանի օգտին քվեարկել է 255 ընտրող:

Լոռու մարզի Ղուրսալ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 384 հոգուց ընտրություններին մասնակցել է 194 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Մհեր Մինասյանն ընտրվել է՝ ստանալով 183 ձայն: Արտյոմ Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 8 ընտրող:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 658 հոգուց ընտրություններին մասնակցել է 394 մարդ։ Համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը վերընտրվել է՝ ստանալով 201 քվե: Տիգրան Արշակյանը ստացել է 186 քվե։

Շիրակի մարզի Անուշավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1550 հոգուց ընտրություններին մասնակցել է 911 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանի օգտին քվեարկել է 519 ընտրող, Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն:

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1159 հոգուց ընտրություններին մասնակցել է 628 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 384 ձայն, Սայադ Ալմաստյանը ստացել է 234 քվե:

Սյունիքի մարզի Գորայք համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1408 մարդուց ընտրություններին մասնակցել է 1071 մարդ։ Աղաջանյան Աշոտը ստացել է 531, «Ս.Կ.ԿԱԶ» ՍՊԸ տնօրեն Գրիգորյան Արտյոմը՝ 515, Մկրտչյան Մանուչարը՝ 13:

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 817-ից ընտրություններին մասնակցել է 531 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը՝ ստանալով 331 քվե: Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 195 քվե: