կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 18:52
Քաղաքական

Իշխանական օրացույց` փետրվարն ունի 31 օր, ընտրությունների արդյունքներն էլ հայտնի են եղել ընտրություններից մեկ օր շուտ

Իշխանական օրացույց` փետրվարն ունի 31 օր, ընտրությունների արդյունքներն էլ հայտնի են եղել ընտրություններից մեկ օր շուտ

Նախորդ ամսվա ընթացքում ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի (ՄՈՀ) կողմից հրապարակվել են մեծածավալ վերլուծություններ երկու հիմնարար փաստաթղթերի՝ կառավարության ծրագրի և կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի շուրջ: Պարզելու համար հիշյալ վերլուծությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, Yerkir.am-ը համապատասխան գրությամբ դիմել էր վարչապետի աշխատակազմին:

2019թ. մարտի 20-ին ուղարկված մեր հարցման պատասխանը խմբագրությունը ստացավ 20 օր ուշացումով՝ ապրիլի 10-ին, ընդ որում` զավեշտալի փաստ` վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի ստորագրությամբ գրության մեջ բառացիորեն նշված է. «Կառավարությունն իրականացնում է 2018թ. դեկտեմբերի 8-ին ժողովրդի քվեն ստացած ու Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագիրը»:

Հավանաբար, մեր հեղափոխական իշխանությունները գնում են դասական հեղափոխականների ուղիով՝ փորձելով ստեղծել սեփական հեղափոխական օրացույցը: Այդ եզրահանգմանն են մեզ մղում կառավարության անդամներից մեկի՝ փետրվարի 31-ի վերաբերյալ հայտնի խոսքը, նաև վերոնշյալ պատասխանում ամսաթիվը: Իսկ գուցե ընտրությունների արդյունքներն արդեն իսկ հայտնի՞ են եղել դեկտեմբերի 8-ին...