|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունիսի 11-ին Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած զինծառայող` 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը մահվան կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, եւ կա ձերբակալված:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մարդուն մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող` 1994 թվականին ծնված շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը: Նույնանուն հոդվածով էլ հարուցվել է գործ` քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ ընթանում է նախաքննություն, ամեն դեպքում նաեւ նշեց, թե նախնական կասկածը հենց անզգուշությամբ մահ պատճառելն է:
Նշենք, որ թե’ մահացած Դերենիկ Մանուկյանը, թե’ ձերբակալված Վոլոդյա Բաբիկյանը այս աշնանը պետք է զորացրվեին: