կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-26 22:22
Հասարակություն

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու

Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել  քաղաքացու

Հուլիսի 26-ին, ժամը 18:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում՝ լճում, նկատել են քաղաքացու, ով չէր կարողանում ինքնուրույն ափ դուրս գալ:

Ջրափրկարարները Վ. Գ.-ին (1982 թ.) դուրս են բերել ջրից և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: