|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ: Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հունիսի 17-ին:
Հունիսի 18-ին, ժամը 06.12-ին դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 06.45-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ: