կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-28 09:34
Քաղաքական

ՕՐՕ դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները. «Ժողովուրդ»

ՕՐՕ դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, եւ ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը:

Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով:   Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Դրա պատճառը չկա: Բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»:  

Ի դեպ, Մարգարյանը նաեւ տեղեկացրել է, որ իրենց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ԱՄՆ-ում է, իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ՝ կոնֆերանսի մասնակցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում