Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայտնել ենք, որ երեկ՝ ապրիլի 24-ին, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը, ով Շիրակի մարզի Լեռնուտ համայնքից էր:
Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ Նարեկի մահվան լուրն իմացել են երեկ երեկոյան, բայց ծնողներին ասել են այսօր առավոտյան:
«Ես ու Նարեկի հորեղբայրն իմացանք, բայց ծնողներին չասացինք, ուշ ժամ էր շատ, ասացինք` լույսը բացվի, նոր ասենք»,- ասաց Բաղդասարյանը, ապա պատմեց, որ Նարեկենց ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: «Հայրը երրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում, մայրն էլ չի աշխատում: Նաև տատիկ ունի ու իրենից փոքր քույր: Գյուղի գործերով են զբաղվում` հողագործություն, անասնապահություն»,- ասաց գյուղապետը: