|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, բավականին ինքնատիպ է անցել ՀՀԿ վերջին ԳՄ նիստը:
Կուսակցության նախընտրական` «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը ներկայացնելուց հետո անջատել են ԳՄ նիստերի դահլիճի լույսերը, եւ մոտ ժամուկես ՀՀԿ ծերակույտն անցկացրել է «մթության քողի ներքո»` մեծ էկրանի վրա դիտելով մոտ տասնյակից ավելի քարոզչական նյութեր` ռոլիկների, երգերի, կլիպների տեսագրությունները` ուրախ-աշխույժ մթնոլորտում «ադաբրայմս» տալով դրանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: