կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-18 10:15
Քաղաքական

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնության չեն գալիս. «Ժողովուրդ»

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնության չեն գալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում դեռեւս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է: Նրանցից յուրաքանչյուրը իր համար ցանկալի թեկնածուների է առաջարկում, ու դեռեւս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահը կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսն ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է, լավ կլինի՝ նա լինի:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաեւ նախարարների իր թիմում, եւ այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: