Այսօր մարդու իրավունքների պաշտպանը, վճռաբեկ դատարանի եւ Փաստաբանների պալատի նախագահները ՀՀ նախագահին են ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների իրենց թեկնածուներին: ՀՀ նախագահը ԿԸՀ կազմը հրապարակելու է հուլիսի 13-ին: Մեր տեղեկություններով, այս օրերին քննարկվում է կազմը, եւ իշխանական կաբինետներում համաձայնության չեն գալիս: Մասնավորապես, օմբուդսմենն ու ՓՊ նախագահը չեն ուզում Գարեգին Ազարյանին եւ Աբրամ Բախչագուլյանին ներկայացնել: Օմբուդսմենը խնդրել է, որ իր ներկայացնելիք 3 թեկնածուներից գոնե մեկին ինքը որոշի: Ասում են` Սերժ Սարգսյանը եւս դեմ է «վառված» դեմքերին, բայց «համայնքը զորավոր է»: