|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
Արդեն մի քանի օր է` մամուլը գրում է Կարեն Կարապետյան-Բելա Քոչարյան-Ռոբերտ Քոչարյան ազգակցական կապի մասին, նաեւ` որ նոր նշանակվելիք վարչապետը Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի քավորն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Սողոմոնյանն անդրադարձավ այդ հրապարակումներին: «Ռոբերտ Քոչարյանի կնոջ ազգական լինելու մասով` չգիտեմ, անկեղծ, բայց` այո, Կարեն Կարապետյանն իմ հարսանիքի քավորն է եղել, դա ճիշտ է»,- ասաց նա:
Հարցին, թե դարձյալ օրակարգում է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը, արդյո՞ք նա պատրաստվում է դիմել նման քայլի, Սողոմոնյանն արձագանքեց. «Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց` չգիտեմ»:
Նշենք նաեւ, որ ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ, Կարապետյանի վերադարձի հետ մեկտեղ, վերադառնալու են նաեւ «Քոչարյանի կադրերը»: