|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպման ընթացքում Ալիևը խոսել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի միջև հարաբերությունների մասին:
Նշենք, որ ամերիկաբնակ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ: Թուրքիայի իշխանությունները պաշտոնական կապեր են հաստատում ԱՄՆ իշխանությունների հետ՝ նրա արտահանձնումն իրականացնելու համար:
Սոլովյովը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում Ալիևը հայտնել է Գյուլենին պատկանող դպրոցները չփակելու պատճառը: «Գյուլենի ու Էրդողանի հարաբերությունները շատ լավ էին, այդ պատճառով էլ նախկինում չենք փակել Գյուլենի դպրոցները»,- նշել է նա:
Ռուս լրագրողի այս հայտարարությանը Թուրքիան դեռևս չի արձագանքել: