|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի արձագանքից Սիրիայում ավիահարված հասցնելու վերաբերյալ. հայտնում է Газета.ру-ն: Միևնույն ժամանակ նա այն «սպասելի» է անվանել:
Ավելի վաղ Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողացել կանխել Սիրիայում քիմիական հարձակումները:
ԱՄՆ-ը թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը «Շայրաթ» ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները: