|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց որոշումը` համաձայն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ո ր ո շ ու մ է. համաձայնություն տալ «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թվականի հոկտեմբերի 3-ի Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 արձանագրության կնքման առաջարկությանը:
Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի, այս որոշման համաձայն` Երևանի «Էրեբունի» օդանավակայանն անցնում է ռուսական ռազմակայանին։