կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-19 13:00
Աշխարհ

Օբաման Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է իրանցիներին

Օբաման Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է իրանցիներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեսաուղերձ է հղել Իրանի կառավարությանը եւ ժողովրդին Նովրուզ տոնի կապակցությամբ. տեղեկացնում է FarsNews-ը:

 

Նա հայտարարել է, որ հատուկ է շնորհավորում տոնից փոքր-ինչ վաղ, որպեսզի իր շնորհավորանքները չկորչեն Թել Ավիվ` իր այցի մասին տեղեկատվության մեջ: «Օգտվելով առիթից` ուղղակիորեն դիմում եմ Իրանի կառավարությանն ու ժողովրդին, որպես ԱՄՆ նախագահ, եւ հայտարարում, որ եթե Իրանի կառավարությունը կատարի իր միջազգային պարտավորությունները եւ համաձայնի ստեղծել նոր կապեր ԱՄՆ-ի եւ ԻԻՀ միջեւ, Իրանը կկարողանա վերադարձնել իր օրինական տեղը քաղաքական ասպարեզում: ԱՄՆ-ը նախընտրում է Իրանի միջուկային հարցի լուծման դիվանագիտական ճանապարհը: Կան հարցի լուծման ուղիներ, որպեսզի  Իրանը հնարավորություն ունենա միջուկային էներգիա արտադրել` Իրանի միջուկային ծրագրի իրական վիճակի մասին համաշխարհային հանրությանը պատասխաններ տալու պարագայում»,- ասել է Օբաման:

 

Իրանցի վերլուծաբանները մեկնաբանել են ԱՄՆ նախագահի ուղերձը: Նրանց կարծիքով` թեեւ նա հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրություն է հայտնում, սակայն նախընտրում է Իրանի նկատմամբ ճնշումներ գործսդրելու քաղաքականությունը: