կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-28 14:50
Քաղաքական

Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գնալ Ֆրանսիայի հրապարակ և միանալ հավաքվածներին. Փոստանջյան

Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գնալ Ֆրանսիայի հրապարակ և միանալ հավաքվածներին. Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն իր հոգեզավակը չէ, նշեց` եթե Տեր-Պետրոսյանը որևէ աղերս չունենար Նիկոլ Փաշինյանի հետ, ապա մեծ ուշադրությամբ չէր անդրադառնա այդ ամենին և հանդես չէր գա ուղերձով, հետևաբար՝ այդ ուղերձն արդեն ընդգծում է առկա կապը։

Նա ցավով հայտնեց, որ լուրջ գործով զբաղվելու փոխարեն նրանք ուղղակի կրկին փորձում են մեզ շեղել իրական խնդիրներից և այն մարտահրավերներից, որոնք ծառացած են մեր առջև։ Փոստանջյանն ասաց նաև, որ եթե խոսում ենք Մարտի 1-ից, բայց այն, փաստորեն, բացահայտված է, ապա այս խաբեության ներքո պետք է անդրադարձ կատարենք նաև Մարտի 1-ի պատասխանատուներին, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունը հենց այնպես տեղի չի ունեցել, նախապես ծրագրված է եղել, որ պետք է հենց այդ օրը զոհեր լինեն։ Դեռևս 2008-ի  հունվարի 22-ին  Տեր-Պետրոսյանը բազմամարդ հավաքի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որի ժամանակ ընթերցել է Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն ու ծրագիրը նախագահական ընտրություններում հաղթելն չէր, նրա ծրագիրը տարբերվել է այն ամենից, ինչի մասին հայտարարվել էր։ Փետրվարի 26-ին հնարավոր էր իրականացնել իշխանափոխություն, սակայն այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին տուն ուղարկեց: Նրա ցանկությունն այլ տիրույթում էր, որի ականատեսը եղանք մարտի 1-ին, երբ ցերեկը մենք մի քանի հոգով գնացինք Տեր-Պետրոսյանի բնակատեղի։ Նրա հետ զրուցեցինք, տեղեկացրեցինք, որ ժողովուրդն իրեն սպասում է Ֆրանսիայի հրապարակում, և իր ներկայությունը կարևոր է, քանի որ, հակառակ դեպքում, կարող են բախումներ լինել։ Նրան խնդրեցինք մեզ հետ դուրս գալ և խոստացանք ապահովել նրա անվտանգությունը։ Սակայն նա մեզ հետևյալ կերպ պատասխանեց, որ հավաքն ինքնաբուխ է, իրենց շտաբը չի գործում, և իր` տնից դուրս գալու մասին որոշում շտաբը չի կայացրել, ավելին՝ ասաց նաև, որ հավաքվածներն էլ իր ժողովուրդը չեն» ,- հիշեց նախկին պատգամավոր:

Ընդ որում` Փոստանջյանը նշեց, որ Մարտի 1-ին առաջին զոհը պետք է լիներ ինչ-որ ոստիկան, բայց ոստիկանին, որին ցանկացել են սպանել, պաշտպանել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: