Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների և գերակա ծրագրերի կատարման հաշվետվության մասին:
Նա նշեց, որ 2016թ. հոկտեմբերին ԱԺ-ն հավանություն է տվել կառավարության գործողությունների ծրագրին, և հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների ծրագրի ժամկետն ավարտվել է, և առկա է նոր խնդիրների ու գերակա ճյուղերի պլանավորման անհրաժեշտություն, հանձնարարվեց գործադիրի բոլոր մարմիններին` մեկ շաբաթ ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել 2016թ. կառավարության գործողությունների ծրագրի հաշվետվություն, և այդ հաշվետվության մասին հանրությունը պետք է տեղեկանա:
Հանձնարարվեց նաև գործադիրի մարմիններին` մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել 5 տարվա գործողությունների ծրագիր` մանրամասնելով գերակա խնդիրները, ուղղությունները` հստակ նշելով դրանց իրականացման հստակ ժամկետները:
«Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը` հանրության պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն կատարված գործողությունների վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը: