|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ իրանական ISNA գործակալությանը հղումով:
Նախագահը ծրագրի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։
«Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել էկոլոգիական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշել է Փեզեշքիանը։
Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։