կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 15:46
Մշակույթ

Ռեստորաններ` օպերայի շենքում. ուր է տանում մշակույթի նախարարի այս մտահղացումը

Ռեստորաններ` օպերայի շենքում. ուր է տանում մշակույթի նախարարի այս մտահղացումը

Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնը պետք է դառնա ընտանեկան հանգստի վայր, այնտեղ պետք է գործեն բացօթյա ռեստորաններ և ոչ միայն:

Այսօր լրագրողների հետ զրույցում, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ամիրյանի մտահղացմանը, պատասխանեց, որ եթե այնտեղից ստացված հասույթը պետք է օգտագործվի հանուն մշակույթի զարգացման, ինքը դեմ չէ գաղափարին: «Խոսքը երևի սրճարանի մասին է, հո տաշի-տուշի չի՞ լինի: Նախարարն ասում է, որ մշակույթի օջախները պետք է հնարավորինս օգտագործել, որպեսզի դրանք նաև գումար կարողանան բերել մշակույթի համար, և սա, կարծում եմ, նման մի բան է»,- ասաց նա:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ նախ նշեց, որ չի հավատում այդ լուրերին, իսկ հետո ավելացրեց, որ դեմ է դրան` անկախ նրանից` ով է նման բան առաջարկել: «Ես կտրականապես դեմ եմ դրան: Եղա՞վ»,- նշեց նա: