կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 16:10
Քաղաքական

Տեր-Պետրոսյանն առաջարկում է նույնն, ինչ ցանկանում է Ալիևը. քաղաքագետ

Տեր-Պետրոսյանն առաջարկում է նույնն, ինչ ցանկանում է Ալիևը. քաղաքագետ

Առաջին նախագահին սազական չէ խաբել ժողովրդին, հանրությանը, փաստերը աղավաղելով ինչ-որ հարցեր լուծել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ քաղաքագետի`իԻրականությունը ոչ մի կապ չունի այն գնահատականների հետ, որոնք հնչեցվում է Տեր-Պետրոսյանի կողմից: «Նման հակամարտությունների փորձը ցույց է տալիս, որ այդպիսի խնդիրները լուծվում են մարտահրավերներին դիմագրելով, իսկ նա չի առաջարկում մարտահրավերներին դիմակայել, նա առաջարկում է հանձնվել, նման մոտեցումները բնականաբար ես չեմ կարող ողջունել, արդարացնել, կամ անգամ հասկանալ»,- ասաց նա:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած այն մտքին` գնացեք պատերազմեք, մտեք Բաքու և եթե զչիջենք կդիմանանք ևս 25 տարի, քաղաքագետն արձագանքեց. «Խնդիրը 25 տարիների մեջ չի, երբ որ նա ասում է թե գնանք բաքուն գարվենք և այլն, դա հակառակորդի քարոզչության պես մի բան է: Հայկական կողմը երբեք իր առջև նման խնդիր չի ունեցել: Հայկական կողմը, միակ հարցը որ փորձել է լուծել, դա սեփական բնակչության ֆիզիկական անվտանգությունն է: Քաղաքականությունն այնպիսի բան է, որ 25 տարի առաջ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է: Որևէ երաշխիք չկա, որ 25 տարի հետո Ադրբեջանը` այն տեսքով որ կա այսօր, կշարունակի գոյություն ունենալ»:

Քաղաքագետը վտանգավոր համարեց Տեր_պետրոսյանի այն կարծիքը, թե հայաստանը չի զարգանա տնտեսապես, եթե Արցախյան հիմնախնդիրը չլուծվի: «Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մեջ վտանգավոր խնդիր եմ տեսնում:  Նա առաջարկում է վերադառնալ մի փաստաթղթի, հիմք է կոչում մի փաստաթուղթ` Մադրիդյան սկզբունքները, որի քննարկման ընթացքում եղավ ապրիլյան պատերազմը»,- նկատեց նա:

Ըստ քաղաքագետի` ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը կորցրել է ըմբոստ քաղաքական և դիվանագիտկան դիրքեր, որովհետև ըստ էության հանդես է եկել որպես ագրեսոր: «Հիմա Ալիևի իշխանությունն ամեն ինչ կաներ որպեսզի հնարավոր լիներ վերադարձնել խաղաքարտերն այնպես ինչպես ապրիլյան պատերազմից առաջ էր և զրոյից սկսել բանակցությունները: Ինչ առաջարկում է Տեր-Պետրոսյանը, դա նույնն է ինչ ցանկանում է Ալիևը. ամեն ինչ մի կողմ դնեl նորից սկսեl քննարկել մի փաստաթուղթ,  որի քննարկումը բերել է պատերազմի: դա չգործող փաստաթուղթ է, որի վրա անարդյունավետ են 10 տարի մարդիկ աշխատել են, իսկ արդյունքը բերել է պատերազմի: տեր-Պետրոսյանի առաջարկը, ըստ էության, դա կրկին պատերազմն է: Երբ նա ասում է պետք է լուծենք Արցախյան հիմնախնդիրը խաղաղությամբ, նա հաշվի չի առնում մի քանի տասնյակ հանգամանքներ, որոնք կապված են ադրբեջանի իշխանությունների, նրանց ցանկությունների հետ»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:

Դիտարկմանը`  1-ին նախագահը պնդում է` ով ասում է ոչ մի թիզ հող փորում է ազգի գերեզմանը, դավաճան է, նա արձագանքեց. «Այդ ոչ մի թիզ հող ասողներից էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը: Թող Լևոն Տեր-Պետրոսյանը ասի` նա՞ էլ էր ոչ մի թիզ հողական, նա՞ էլ էր փորում ազգի գերեզմանը և դավաճան էր: Կարող ենք փողոցում ցանկացած հարցում անցկացնել և տեսնել, թե ո՞վ է դավաճանը և իրական հերոսը»: