| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարմնավաճառության օրինականացման հարցում Լիտվայի բնակչության կարծիքը փաստացի կիսվել է. ցույց են տալիս հարցման արդյունքները, որոնք այսօր հրապարակել է delfi.lt կայքը:
Լիտվացիների 48 տոկոսը կողմ է արտահայտվել. 22,4 տոկոսը համարում է, որ դա անհրաժեշտ է անել, որպեսզի մարմնավաճառները պաշտպանված լինեն օրենքի կողմից, 25,6 տոկոսը դա ճիշտ է համարում` այդ գործունեությունից հարկեր հավաքելու առումով:
Բնակչության մյուս կեսը` 48,9 տոկոսը, դեմ է մարմնավաճառության օրինականացմանը. 26,7 տոկոսը համարում է, որ դա անբարոյականություն է եւ չի կարող օրինական գործունեության տեսակ լինել, իսկ 22,2 տոկոսի կարծիքով` դրանից հետո մարմնավաճառության մասշտաբները կմեծանան:
Լիտվացիների 43,5 տոկոսի կարծիքով` մարմնավաճառներն ազատ ընտրություն են կատարում այդ գործն ընտրելիս, 36,9 տոկոսի կարծիքով` նրանց կյանքի հանգամանքներն են ստիպում գնալ այդ քայլին, 17,4 տոկոսի կարծիքով` մարմնավաճառների մեծ մասն այդ գործունեության մեջ ներգրավվում է խաբեության հետեւանքով: