կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 14:33
Քաղաքական

Մենք միշտ ժողովրդի հետ ենք. Էդուարդ Շարմազանով

Մենք միշտ ժողովրդի հետ ենք. Էդուարդ Շարմազանով

Կոռուպցիա, աղքատություն, սոցիալական բևեռացվածություն, արդարության պակաս: Այս խնդիրները իշխող Հանրապետական կուսակցությունը չի կարողացել մինչև վերջ լուծել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Խոսելով կառավարության խոստացած 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին, որն այպես էլ չապահովվեց, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թեև ինքը լիազորված չէ խոսել կառավարության անունից, այունամենայնիվ, եթե ԱԺ-ն հաստատել է կառավարության ծրագիրն ու բյուջեն, ուրեմն վարչապետի ու կառավարության որևէ անդամի փոփոխության հարց չկա օրակարգում:

 

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` հաճախակի դարձած ժողովրդական հուզումները, սոցիալական տարբեր հարցերի հետ կապված, արդյո՞ք չեն խոսում այն մասին, որ իշխող կուսակցությունը վատ է աշխատում, նա ասաց, որ աշխարհի երեսին չկա մի երկիր ու մի կուսակցություն, որից բոլորը գոհ են ու որի դեմ չեն պայքարում: Անգամ ԱՄՆ-ի պես երկրում կատաղի պայքար է գնում, եւ իշխանությունները չեն կարողանում բյուջե հաստատել, և դա նորմալ է: Ըստ նրա` Հայաստանն էլ ժողովրդավար երկիր է, ու պարտադիր չէ` բոլորը ծափողջույններով ընդունեն իշխանություններին: Շարմազանովի խոսքով` ժողովուրդը ընտրությունների ժամանակ կատարել է իր ընտրությունը` նախապատվությունը տալով Հանրապետական կուսակցությանը և Սերժ Սարգսյանին:

 

Մեր հարցին` ինչո՞ւ չեք իջնում բողոքող ժողովրդի մոտ, նա պատասխանեց. «Ձեզ է թվում, թե չենք գնում դեպի ժողովուրդը: Մենք միշտ ժողովրդի հետ ենք, պարզապես մեր ոտքերն ամպոտ չեն»: