|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել հակամարտության` փոխընդունելի լուծումների որոնմանը` ինչպես ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների շրջանակում»,- ասել է Պուտինը:
Սարգսյանը նշել է, Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների ներդրումը խնդրի` բացառապես խաղաղ կարգավորման հարցում:
«Կայացած բանակցությունների ընթացքում դարձյալ ընդգծվել է հրադադարի պահպանման վերաբերյալ 1994-1995թթ. անժամկետ եռակողմ համաձայնագրերի կատարման կարևրությունը: Նշվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը: Մենք միակարծիք ենք, որ ուժի վտանգը կամ դրա կիրառումը բացարձակապես անթույլատրելի են և վնասում են խաղաղ գործընթացին»,- ասել է Հայաստանի նախագահը: