|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Ավստրալական Qantas ավիաընկերությունը շաբաթական 16 միլիոն դոլար է կորցնում աշխատակիցների գործադուլների պատճառով. հաղորդում է BBC-ն:
Աշխատողները ընդվզում են կառուցվածքային այն փոփոխությունների դեմ, որոնց հետեւանքով հազարավոր աշխատակիցներ կորցնում են աշխատատեղերը:
Ընկերության գործադիր տնօրեն Ալան Ջոյսի խոսքերով` ընկերությունն արդեն կորցրել է 68 միլիոն ավստրալական դոլար, եւ դեռ սպասվում է, որ այս թիվն աճելու է:
Նշվում է, որ այսօրվա գործադուլի պատճառով չեղյալ է համարվել 129 չվերթ, 387-ը հետաձգվել է: