|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փետրվարի 28-ին, ժամը 01:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ում՝ «Հարսնասար» ռեստորանի մոտակայքում, Mercedes C class մակնիշի 34 RM 288 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1983 թ. ծնված Զ. Զ.-ը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հայտնվել գետի հակառակ ափին:
Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: