|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում առաջին անգամ ելույթ է ունեցել Անկարայի Քահրամանքազան շրջանում:
Ըստ Demokrathaber-ի՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տալու, որպեսզի «ահաբեկչական ստոր կառույցները» պառակտեն երկիրը:
Բացի ԴԱԵՇ ահաբեկչական կազմակերպությունից, Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժմանն ու Քուրդիստանի բանվորական կուսակցությանը:
«Գնալով նեղանում են նրանց գործունեության մասշտաբները: Նրանք էլ գիտեն, որ 48 օր է մնացել: Գիտեն, որ մեր ժողովուրդը փոփոխություններին ասելու է «այո», ինչը նրանց վերջն է տալու: Դուք չմտահոգվեք, մոտեցել է օրը: Մոտ է օրը, որ նրանք այս երկրից վերանան: Պատրա՞ստ եք ցտեսություն ասել Գյուլենական շարժմանը, ՔԲԿ-ին և ԴԱԵՇ-ին»,- դիմելով ժողովրդին՝ ասել է Թուրքիայի վարչապետը:
Նա հավաստիացրել է, որ «ահաբեկչական կազմակերպությունների» վերջը տրվելու է հենց հանրաքվեի օրը՝ ապրիլի 16-ին: