|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս մեկ կոչով է հանդես եկել: Ըստ AA-ի՝ Յըլդըրըմը Twitter-յան իր էջում տարածած տեսանյութում հայտարարել է, որ Գյուլենական շարժման անդամ ԶՈՒ ներկայացուցիչների դեմ գործողությունները շարունակվելու են:
«Ձերբակալությունները շարունակվում են: Քաղաքացիներին խնդրում եմ, որ հրապարակները չլքեն` մինչև դեպքերը վերջնականապես ավարտվեն: Ավելին՝ վաղ առավոտյան արթնացող քաղաքացիները թող լցվեն հրապարակները՝ հատկապես Անկարայում և Ստամբուլում: Մեր աշխատանքները շարունակվում են՝ ըստ ծրագրվածի: Հուսով եմ՝ այս հանցագործներին, ահաբեկչական այս կազմակերպության անդամներին կչեզոքացնենք»,-հայտարարել է Յըլդըրըմը: