|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Ավստրիայի ընդդիմադիր Կանաչների կուսակցության անդամ Պետեր Փիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները Թուրքիայի համար լրտեսություն են անում:
Ըստ Diken-ի՝ Փիլցը նշել է, որ Գերմանիայում գործող «Եվրոպայի թուրքական իսլամական միությունը», համագործակցելով Վիեննայում Թուրքիայի դեսպանատան հետ, եվրոպական տարբեր երկրներում ապրող թուրք իմամների միջոցով Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի համար տեղեկություններ է հավաքում: Նրա խոսքով՝ իմամները տեղեկություններ են փոխանցում հատկապես գյուլենական համայնքի, ինչպես նաև այդ երկրներում ապրող քրդերի և թուրք ընդդիմադիր լրագրողների մասին:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը կտրականապես հերքել է Փիլցի մեղադրանքները:
Ավստրիայի ՆԳ նախարարությունից տեղեկացրել են, որ վերոնշյալ հարցով ուսումնասիրություններ կարվեն: