կարևոր
1987 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-19 23:28
Հասարակություն

ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին

ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին

ԼՂ–ում մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո հայտարարություններ հնչեցին, որ Մոսկվան տեղյակ էր Բաքվի մտադրությունների մասին, սակայն չի զգուշացրել Երևանին։ Դա բացահայտ սուտ է և սպեկուլյացիա, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել են Երևանում ՌԴ դեսպանատնից։

Ներկայացնում ենք մեկնաբանության ամբողջական տեքստը.

«Իսկապես, ուշադրություն ենք դարձրել նման զրպարտությանն ու դրա նպատակաուղղված առաջմղմանը։ Սակայն դրանք որևէ հիմք չունեն, անկեղծ սուտ են և սպեկուլյացիաներ` ով էլ որ լինի դրանց տարածման հետևում։

Այդ առիթով կցանկանայինք ևս մեկ անգամ անդրադառնալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությանը, որում ընդգծվում է, որ ԼՂ–ում «հակաահաբեկչական գործողությունների» մասին ՌԴ խաղաղապահների վաղաժամ իրազեկման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

Կցանկանայինք ընդգծել, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է հանդես եկել և հանդես գալիս այս հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձի։ Այդ է պատճառը, որ ռուսական կողմն անմիջապես կոչ արեց հակամարտող կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ուղուն։

Որպես պատասխանատու միջնորդ Մոսկվան միշտ արել և անում է ամեն բան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների հիման վրա տարածաշրջանում խաղաղ կարգավորման համար պայմանների և նախադրյալների ձևավորման համար։

Կողմերի հետ քրտնաջան աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով` տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, խաղաղության պայմանագրի դրույթների մշակում։ Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական արդար կարգավորման հասնելու նպատակով Ռուսաստանը մտադիր է շարունակել Երևանին և Բաքվին անհրաժեշտ ողջ աջակցության ցուցաբերումը։

ԼՂ կարգավորման շրջանակում Ռուսաստանի կարևոր խնդիրն է եղել և շարունակում մնալ ԼՂ հայ բնակչության անվտանգության և հիմնարար իրավունքների ապահովմանն աջակցելը։ Ղարաբաղում բավական բարդ պայմաններում գործունեություն է իրականացնում ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Զորախմբի հրամանատարությունը ներկա պահին Ստեփանակերտի և Բաքվի հետ շփումը պահպանելով` ակտիվ ջանքեր է գործադրում ռազմական գործողությունների դադարեցման և բանակցային գործընթացը սկսելու համար»։