Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ «Երրորդ հանրապետություն» կուսակցության, Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» և Արամ Գ. Սարգսյանի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո շարունակվում է համագործակցությունն այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն են հայտնել իրենց հետ աշխատել:
Նա ընդգծեց, որ իրենց և «Ծառուկյան դաշինք»-ի համագործակցության հնարավորությունները մեծ են: «Ես ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, որը ժողովրդի կողմից պահանջված էր: Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը մեր ժողովրդի և երկրի համար լուրջ անելիքներ ունի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը կհամագործակցի՞ Գագիկ Ծառուկյանի հետ, ապա ես մշտապես հայտարարել եմ, նաև` մեր կուսակցության ընդունված համագումարի բանաձևում նշված է, որ Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները և մարտահրավերները հնարավոր է լուծել միայն քաղաքական ուժերի, հասարական միավորումների միավորման և կոնսոլիդացիայի արդյունքում, հետևաբար, մենք կողմնակից ենք մեր պետության առջև կանգնած լրջագույն մարտահրավերները և խնդիրները միասնաբար ու համախմբված լուծելուն»,- ասաց Դալլաքյանը՝ հավելելով, որ Ծառուկյանի հետ համագործակցության վերջնական որոշումը կկայացվի կուսակցության վարչության նիստում:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները սատարում են Սեյրան Օհանյանին, և ես կարծում եմ, որ առաջիկայում համապատասխան հայտարարություն կլինի այդ մասին»,- հավելեց մեր զրուցակիցը, ապա կրկին ներկայացրեց իր անձնական տեսակետը Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության մասին. «Իմ անձնական կարծիքն այն է, որ, այո՛, մենք համագործակցության մեծ հնարավորւթյուններ ունենք Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ վերջնական որոշումը կընդունենք մեր կուսակցության և դաշնակիցների հետ»: