Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտարարել է, թե Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին, ով պատրաստում է վիրահատության Գերմանիայում, փորձել են թունավորել: Պատրիարքի պաշտպանությունն ուժեղացված է, նրա գույքի համար պատասխանատու ծառայության ղեկավարը ձերբակալվել է. հայտնում է РИА Новости-ն:
«Դա վարկած է, որը տարածվել է, սակայն այն հաստատող պաշտոնական տեղեկություն չկա»,- ասել է հեռուստաալիքի լրագրողը:
Հեռուստաալիքը կապ է հաստատել Գերմանիսյում պատրիարքի հետ գտնվող արքեպիսկոպոսի հետ` խնդրելով մեկնաբանել տեղեկությունը: Նա ասել է, որ բացատրություն կտա, երբ վերադառնա Թբիլիսի:
Այսօր Բեռլինում Իլյա Երկրորդին վիրահատելու են: Ըստ բժիշկների` նրա վիճակը կայուն է, իրեն լավ է զգում: