կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-11 14:15
Հասարակություն

«Դա ինչ-որ քյաբաբնոց չէ». Հայաստանում Mc Donald’s բացել ցանկացող Թեմուր Չկոնիան տարածք է փնտրում

«Դա ինչ-որ քյաբաբնոց չէ». Հայաստանում Mc Donald’s բացել ցանկացող Թեմուր Չկոնիան տարածք է փնտրում

Coca-Cola Bottlers Georgia ընկերության տնօրեն Թեմուր Չկոնիան Yerkir.am–ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ 2017-ին Հայաստանում բացվելու է Mc Donald’s արագ սննդի ցանցի մասնաճյուղը: «Ես հավատում եմ և վստահ եմ, որ Mc Donald’s Հայաստանում լինելու է: Հիմա տարատեսակ բամբասանքներ են պտտվում` լինելու է, չի լինելու: Կովկասյան այդ ձևերը ինձ դուր չեն գալիս: Ի՞նչ եք կարծում, իմ ինչի՞ն է պետք խոսել այդ մասին, եթե չեմ պատրաստվում բացել այն Հայաստանում: 100 տոկոս վստահ եղեք, որ Mc Donald’s Հայաստանում լինելու է»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե այժմ ի՞նչ փուլում են աշխատանքները, ընկերության սեփականատերը նշեց, որ այս տարի եթե ամեն բան լավ լինի, ապա առաջին մասնաճյուղը կսկսի գործել Հայաստանում:. «Թբիլիսիում արդեն 12 մասնաճյուղ կա, Քութաիսում` երկու: Հիմա, եթե դուք այցելեք Թբիլիսի,կտեսնեք, թե ինչ վայրերում են դրանք գտնվում: Մենք այժմ տարածքի փնտրտուքներով ենք զբաղված և, եթե չգտնենք հարմար տեղ, կսկսենք ավելի համառորեն փնտրել: Դուք գիտեք` դա սովորական քյաբաբնոց չէ: Այնպես չէ, որ Չկոնիան պետք է գա Հայաստան սովորական համբուրգերներ տապակելու նպատակով: Տարածքը պետք է հարմար տեղում լինի, պետք է ամեն ինչ արվի բարձր մակարդակով, քանի որ պահանջները շատ բարձր են: Մենք վստահ ենք, որ Mc Donalds-ը կդառնա Հայաստանի ևս մեկ այցեքարտերից մեկը և բազմաթիվ զբոսաշրջիկներ կներգրավի Հայաստան»,- ասաց գործարարը:

Ըստ Չկոնիայի`ձգձգման հիմնական պատճառը հարմար տարածք չգտնելն է: Սկզբնական շրջանում գործարարը պատրաստվում է Երևանում բացել 2-3 մասնաճյուղ, որոնցից յուրաքանչյուրի համար կատարվելու է 3-4 միլիոն դոլարի ներդրում: