| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել ադրբեջանական սահմանին: Turan լրատվական գործակալության հաղորդմամբ` մի ադրբեջանցի կին փորձել է հատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը: Այս քայլին նա դիմել է գիտակցաբար. այդ մասին է վկայում նրա ձեռքի սպիտակ դրոշը:
Հաղորդվում է, որ Զարիֆա Սաֆարալիևա անունով կինը 76 տարեկան է` 5 տղաների մայր, ովքեր տարիներ առաջ մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին եւ արդյունքում դարձել հաշմանդամ: Կինը պնդում է, որ պատերազմից հետո ադրբեջանական կառավարությունը ոչ մի օգնություն չի տրամադրել իր հերոս տղաներին: Ավելին, երբ մի անգամ հարեւանների միջեւ ծագած կոնֆլիկտի պատճառով իրենք դիմել են ոստիկանությունը, կաշառք ստանալուց հետո գործին ընթացք չեն տվել:
Այս ամենը Զարիֆան պատմել է նրա ճանապարհը կտրած սահմանապահներին, ովքեր նրան անմիջապես ձերբակալել են եւ տարել ոստիկանություն: Ի դեպ, Ղարաբաղ անցնելուց հետո կինը մտադիր էր իր մոտ տեղափոխել ընտանիքի մյուս անդամներին: Կնոջ ճակատագրի մասին ներկայում ոչինչ չի հաղորդվում:
Միջադեպն, ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել այսօր ավելի վաղ: Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները` contact.az-ը, apa.az-ը, 1news.az-ը եւ մյուսները լռում են կատարվածի մասին: