կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 22:21
Հասարակություն

Լուսնի խավարում փետրվարի լույս 11-ի գիշերը

Լուսնի խավարում փետրվարի լույս 11-ի գիշերը

Փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը Երկրից հնարավոր կլինի դիտել Լուսնի խավարումը, հաղորդում է Informing–ը։

Այս անգամ Արեգակը, Երկիրն ու Լուսինը կհայտնվեն գրեթե մի ողղի վրա։ Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: Գիտնականները պատմել են, որ այս անգամ խավարումը ամբողջական չի լինելու։

Խավարման կիսաստվերը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 02:30-ին, կտեւի 4 ժամ 22 րոպե  կավարտվի 06:52-ին: Առավելագույն խավարումը կդիտվի 4:34-ին: Ի դեպ, հետեւել Լուսնի խավարմանը հնարավոր կլինի նույնիսկ անզեն աչքով։ Առավել տպավորիչ այս Լուսնի խավարումը կդիտվի լուսանկարների վրա։ 

Այս տարի Լուսնի հաջորդ խավարումը դիտվելու է օգոստոսի 7-ին: