կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 18:52
Հասարակություն

Լուսնի տակ ամենաապահով տեղը Հայաստանն է. ՀՀԿ պատգամավոր

Լուսնի տակ ամենաապահով տեղը Հայաստանն է. ՀՀԿ պատգամավոր

Պետությունը երկարատև ծրագրերի միջոցով հասկացնում է քաղաքացուն, որ իր ապագան պետք է կապի հենց այս երկրի հետ, որովհետև Լուսնի տակ ամենաապահով տեղը Հայաստանն է: Այս մասին ԱԺ նիստում կուտակային կենսաթոշակային բարեփոխման մասին քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

 

Նրա համոզմամբ` քաղաքացին տարիների ընթացքում է հասկանալու այդ ծրագրի արդյունավետությունը: Շուտով կառավարությունը ներկայացնելու է 20 տարում հիպոթեքային բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունը: Քաղաքացին պետք է հասկանա, որ ինքը այսօր մտնում է գործարքի մեջ պետության հետ` վերցնելով բնակարան և 20 տարում կարողանալով փակել այդ պարտքը:

 

Գագիկ Մինասյանի խոսքով` մարդ չպետք է վախենա, որ 20 տարի հետո թոշակ պետք է ստանա: Բոլոր այն պետությունները, որոնք խնայողություններ են անում, նաև հնարավորություն են ունենում տնտեսություն զարգացնելու: Նա կարծիք հայտնեց, որ սերունդների համերաշխության սկզբունքը թեև արարչագործական սկզբունք է, սակայն այն այլևս չի գործում, որովհետև քրիստոնյաների իգական մասը այդքան էլ հակված չէ երեխաներ ունենալ:

 

Գագիկ Մինասյանի խոսքով` համընդհանուր համաքրիստոնեական խնդիր է ծնելիության անկումը, և ելքն այն է, որ պետք է հրաժարվել սերունդների համերաշխության սկզբունքից ու գնալ այն ճանապարհով, որն առաջարկել է կառավարությունը: