կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-25 17:45
Քաղաքական

Սփյուռքը միշտ էլ վստահել է համահայկական հիմնադրամին. Սփյուռքի նախարար

Սփյուռքը միշտ էլ վստահել է համահայկական հիմնադրամին. Սփյուռքի նախարար

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին լրագրողները հարց ուղղեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի մասին, որն այս տարի քիչ գումար էր հավաքվել, որովհետև պատճառանվում է, որ գումարներն իրենց նպատակին չեն ծառայում:


«Ես այդ կարծիքը համարում եմ ձայն բարբառո անապատի: Սփյուռքում բնակվող հայերը միշտ էլ վստահել են համահայկական հիմնադրամին: Այո, այս տարի, նախորդ տարվա համեմատ, քիչ գումար է հավաքվել, որովհետև մարդիկ կան, որ նախընտրում են ոչ թե ներդնել համահայկական հիմնադրամում, այլ առանձին ծրագրերում»,- արձագանքեց նախարարը:


Նա հավելեց, որ բազմաթիվ սփյուռքահայեր առանձին ներդրումներով բազմաթիվ դպրոցներ են կառուցել, առանձին ծրագրերի են մասնակցում:


«Միայն 400 միլիոն Էռնեկյանն է ներդրում արել: Մեզ համար տարբերություն չկա` ներդրումը անում են համահայկական հիմնադրամի միջոցով, թե` այլ ծրագրով»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: