կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-07 21:17
Աշխարհ

«Իսլամական պետությունը» զրկվում է իր եկամուտներից. ՄԱԿ–ի զեկույց

«Իսլամական պետությունը» զրկվում է իր եկամուտներից. ՄԱԿ–ի զեկույց

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիննեչը ավելի հաճախ են սկսել լքել դրա շարքերը, իսկ նոր գրոհայիններ ներգրավելու համար բավարար միջոցներ չկան։ Այս մասին ասված է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում։

ԻՊ–ն, հիմնականում, ֆինանսավորվում է նավթի ապօրինի շրջանառությունից, դրամաշորթությունից եւ «հարքահավաք» գործունեությունից ստացվող հասույթներից։ Անցած տարի նավթի վաճառքից ստացված եկամուտները համարյա կիսով չափ կրճատվել էին եւ կազմել 260 միլիոն դոլար։ Դա կապված է նավթի համաշխարհային գնի անկման եւ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքների կրճատման հետ։ Ընդ որում, ստացված միջոցների զգալի մասը թալանվում է, հաղորդում է ՄԱԿ–ի Ռադիոն։

Այդուհանդերձ, նշում են զեկույցի հեղինակները, ռազմական անհաջողությունները եւ եկամուտների նվազումը դեռեւս չեն բերել ահամեկչական խմբավորման ոչնչացմանը՝ «Իսլամական պետությունը» շարունակում է պատերազմել Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում եւ Սիրիայում, ինչպես նաեւ կողմնակիցներ է հավագրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։