| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իտալիան պետք է շարունակի ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի ձեւաչափը վերականգնելու համար: Այս մասին ասված է Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ռոմանո Պրոդիի՝ Messaggero պարբերականում հրապարակված հոդվածում:
«Կարծում եմ՝ G7-ի անդամ Իտալիայի խնդիրն է անել հնարավոր ամեն ինչ՝ աստիճանաբար Ռուսաստանին G8-ի ձեւաչափ վերադարձնելու համար: Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հիմնական պատճառն ԱՄՆ նախագահից առաջ դիրքեր զբաղեցնելու անհրաժեշտությունն է»,- կարծում է Պրոդին:
Նրա խոսքով՝ մայիսին կայանալիք գագաթաժողովին Ռուսաստանին հրավիրելու հնարավորությունն իրագործելի է թվում՝ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված Դոնալդ Թրամփի՝ «անսպասելի եւ գրեթե անհավանական» քայլերի լույսի ներքո:
Պրոդին նշել է, որ «ութնյակի» ձեւաչափին վերադառնալու անհրաժեշտությունը թեկադրված է այն գիտակցությամբ, թե Ռուսաստանի մեկուսացումը, այդ թվում՝ պատժամիջոոցների սահմանումը, որքան թույլ ազդեցին Դոնբասում ճգնաժամ կարգավորման վրա եւ որքան մեծ է Մոսկվայի ներդրումը Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության ապահովման գործում: