Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք բոլոր խնդիրները հաղթահարում ենք, և, հավատացե՛ք, անում ենք առավել, քան հնարավոր է, առավել, քան պատկերացնում եք, և մենք ԶՈւ-ի մարտունակությունը պատշաճ մակարդակում ենք պահելու. այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցին, թե շա՞տ են զինվորական ծառայությունից ազատվողները, ինչպես ժամանակին ասում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, Տոնոյանը նշեց, որ կառավարության որոշումներով կարգավորվել է այդ հարցը:
«Մենք հիմա սահմանափակումներ ունեցող ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում, որը ևս խնդրահարույց է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԶՈՒ-ում ծառայեն իրականում առողջները, իսկ մարտական խնդիրները կատարելը պետք է լինի հպարտություն՝ և՛ ծնողների, և´ այն զինվորականների համար, որոնք իրականում առողջ են: Այն զինվորները, որոնք ունենում են սահմանափակումներ, այս տարվա ընթացքում փորձելու ենք իրենց համար ծառայության նոր ձևաչափ գտնել»,- նշեց նախարարը:
Հարցին, թե տեղի՞ն են ՀԿ-ներից մեկի դիտարկումները, թե բանակում կրիմինալ մթնոլորտը շարունակվում է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող բացառել, որ միջանձնային հարաբերություններում չեն լինում այդպիսի դրվագներ, 18-27 տարեկան տղաներ են, ամեն ինչ արվում է, որ նրանց կարգապահությունը բարձրացվի, միջանձնային հարաբերությունների բարձր որակ հաստատվի, բայց լինում են, իհարկե, դեպքեր: Ինչ վերաբերում է կրիմինալին, ապա դրա դեմ պայքար է գնում, չեն լինելու ոչ մի ինքնակոչ առաջնորդներ, այդ իսկ պատճառով և' սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում, և' կրտսեր սերժանտական կազմի գործունեությունն է լինելու հստակ»,- շեշտեց Տոնոյանը: