|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Բաղրամյան պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետները հունվարի 20-ի առավոտից փակվել էին ԿԱ ՊԵԿ-ի կողմից` հարկային ստուգում իրականացնելու նպատակով:
Ստուգումներ իրականացնելու առաջին իսկ օրվանից պարբերաբար ՊԵԿ-ի լրատվական բաժնից տեղեկություններ ենք փորձում ստանալ՝ ինչ փուլում են հարկային ստուգումները: Վերոնշյալ գերատեսչությունից նախ պատասխանեցին, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, իր գործառույթն է իրականացնում, իսկ թե ինչո՞վ է պայմանավորված հենց հիմա այդ ստուգումներն իրականացնելը, պատասխանեցին, որ ավելին ասել չեն կարող:
Այսօր էլ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից ստուգումների վերաբերյալ մեզ որևէ նոր տեղեկություն չհաղորդեցին և հորդորեցին սպասել՝ պատճառաբանելով, որ դեռևս գործընթացը շարունակվում է, իսկ թե որքա՞ն կարող է այն տևել, չեն կարող ասել: ՊԵԿ-ից հայտնեցին նաև, որ ինֆորմացիա կտրամադրվի այն ժամանակ, երբ գործընթացն ավարտվի:
Հավելենք նաև, որ Թումանյան փողոցի և Բաղրամյան պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետներն այս պահին, գոնե արտաքուստ, գործում են բնականոն:
Հիշեցնենք, որ սուպերմարկետները պատկանում են ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին, ով այս անգամ ևս ցանկանում է առաջադրվել: