Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի թիվը նվազել է՝ հասնելով 90-ից 10 դեպքի մեկ միլիոն մարդու հաշվարկով երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ կառավարությունը բոլորից պահանջեց ապրիլի 6-ից դեմքի դիմակ կրել. այս մասին գրում է Sciencetimes.com-ը, հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ Daily Mail-ի ՝ «Ավստրիային, ըստ երևույթին, հաջողվել է վերականգնվել ճգնաժամից՝ ապրիլի 6-ին դիմակները պարտադիր դարձնելով՝ պայմանավորված մարտի վերջին վարակվածների աճի հետևանքով»:
Նշվում է՝ նման որոշումը հակասում էր Միացյալ Թագավորության (Մեծ Բրիտանիայի) կառավարության համոզմանը, համաձայն որի՝ դիմակները արդյունավետ չեն, երբ օգտագործվում են լայն հասարակության կողմից:
Այնուամենայնիվ, Անգլիայի հանրային առողջության կենտրոնն ասում է, որ դիմակ կրելը կարող է տարածել վիրուսը: Դրանք պատճառ են դառնում, որ մարդիկ դիպչեն իրենց դեմքին, ու այդպիսով մեծանում է վիրուսը ձեռք բերող մարդու հնարավորությունները. «Մարդիկ նաև կրում են դրանք շատ ավելի երկար, քան նախագծված են, ինչի հետևանքով դիմակները դառնում են խոնավ, անսանիտար և ստեղծվում է իդեալական միջավայր, որպեսզի վիրուսները «բուծվեն»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ.