|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնեց, որ, քվոտայի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ: Նախարարը նշեց, որ մեկ շաբաթ առաջ ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի Հայաստանի ներկայացուցիչը: Այդ որոշման վերաբերյալ նախագիծն ուղարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներին, որպեսզի նրանք առանձին-առանձին հաստատեն այդ որոշումը, որից հետո այն կներկայացվի հաջորդ ՀԱՊԿ գագաթաժողովին:
«Հուսով ենք` շուտով պարզ կլինի` երբ տեղի կունենա ՀԱՊԿ հաջորդ գագաթաժողովը: Խոսվում էր, որ այն պետք է ապրիլին կայանա: Դա դեռ պետք է որոշվի»,- ասաց Նալբանդյանը: