Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ռեալ հնարավորություն ունեն առնվազն տասը քաղաքական ուժեր, որոնցից հինգի հավակնություններն ավելի մեծ են:«Այդ կուսակցություններն են` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՎԿ-ն: Դրանց ներսում կան շատ լուրջ ռեսուրսներ, խարիզմատիկ դեմքեր»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ադիբեկյանի խոսքով՝ շատ են նաև այնպիսի կուսակցությունները, որոնց հաջողությունը կախված է անհատներից: «Անհատների շուրջ է շատ հաճախ ձևավորվում կուսակցությունների իմիջը»,- ասաց նա:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ կարծիք հայտնեց, որ մեր քաղաքական ուժերը, մասնավորապես` «Ծառուկյան դաշինք»-ի շուրջ համախմբվողները, կարող են հասնել հաջողության, բայց «միակ թյուրիմացությունը», ըստ նրա, ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացվածությունն է ԲՀԿ-ում:
Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով` այս պահին քաղաքական դաշտում ամեն ինչ սահմանափակվում է զուտ կոչերի մակարդակով: «Ես կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի տեղը բարեգործությունն է, ոչ թե քաղաքականությունը»,- ասաց նա, ապա նշեց, որ շատ քաղաքական ուժեր էլ մեծ ուշադրությամբ նայում են Գագիկ Ծառուկյանի գրպանին:
«Վարդան Օսկանյանի մասին էլ ասեմ, որ նրանից իր պատգամավորական գործունեության ընթացքում չեմ տեսել որևէ ելույթ կամ առաջարկ, օրենսդրական աշխատանք, չեմ տեսել այդ մարդու աշխատանքը»,- ասաց Բաբայանը:
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի գործունեությանը՝ նա ասաց, որ Օհանյանից որևէ կոնկրետ հայտարարություն չի տեսել: